Jump to content

.af

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
.af
պատկերանիշ
Տեսակվերին մակարդակի ազգային դոմեն և վերին մակարդակի դոմեն
Երկիր Աֆղանստան
Ներդրվել է1997
Կարգավիճակգործող
Փյունիկոդaf
Կայքnic.af
Վերին մակարդակի դոմենների քարտեզ

.af, Աֆղանստանի վերին մակարդակի ազգային դոմենը։ Կառավարվում է AFGNIC-ի կողմից, որը Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի մասնաճյուղային ծառայություններից մեկն է:

.af դոմեյնը Աբդուլ Ռազիկին է հանձնվել 1997 թվականին՝ մեկ տարի անց այն բանից հետո, երբ թալիբները գրավեցին Քաբուլը և հիմնադրեցին Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը։

Լոնդոնի NetNames-ը սկզբնական շրջանում՝ IANA-ի (Internet Assigned Numbers Authority) հետ համաձայնագիր կնքելուց հետո պահպանեց դոմեյնը[1]։ Ռազիկը հետագայում անհետացավ, ինչի հետևանքով որոշ ծառայություններ դադարեցվեցին:

Դոմեյնը վերաբացվեց 2003 թվականի մարտի 10-ին՝ որպես ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Աֆղանստանի կապի նախարարության համատեղ ծրագիր[2]։

2020 թվականի օգոստոսի 26-ի դրությամբ .af-ն օգտագործվում էր 5960 դոմեյնների կողմից։

2021 թվականին՝ Քաբուլի անկումից հետո, .af դոմեյնը կրկին անցավ Թալիբանի վերահսկողության տակ։ ICANN-ը (Internet Corporation for Assigned Names and Numbers) հայտարարեց, որ այն «որոշումների կայացումը փոխանցվում է, տեղափոխվում երկրի մակարդակի»[3][4]։

Սահմանափակումներ և գրանցման ժամկետներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

.af դոմենի տիրույթում անվանման գրանցման և օգտագործման սահմանափակումներ չկան։ Գրանցման ժամկետը սովորաբար մեկից երկու ամիս է, առավելագույն ժամկետը վեց ամիս է[5]։

Երկրորդ մակարդակում գրանցումը զերծ է սահմանափակումներից, բայց ավելի թանկ է։ Միջազգային գրանցողների համար բոլոր վճարները ավելի բարձր են։

Երրորդ մակարդակի դոմեյններն ունեն սահմանափակումներ՝ կախված նրանից, թե երկրորդ մակարդակի որ դոմեյնի տակ են դրանք գրանցված։

Սահմանափակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականին մի շարք .af դոմեյններ, այդ թվում՝ «broke.af»-ը և «queer.af»-ը, անջատվեցին ցանցից։

Աֆղանստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարեց, որ դրանք գրանցվել են «Գանդի»-ի միջոցով, որը դոմեյնների անունների գրանցող կազմակերպություն է՝ տեղակայված Ֆրանսիայում, և որպես կասեցման պատճառ նշեց «Գանդի»-ի կողմից վճարումներ չկատարելը[6]։

Երկրորդ մակարդակի դոմենների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • com.af — կոմերցիոն կայքեր
  • edu.af — կրթական կայքեր
  • gov.af — կառավարական կայքեր
  • net.af — ցանցային պրովայդերներ
  • .tv.af — հեռուստատեսային կայքեր
  • org.af —ոչ առևտրային կայքեր
  • .media.af[7]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «IANA Report on Redelegation of the .af Top-Level Domain».
  2. Pitman, Tom (2003 թ․ մարտի 8). «Afghanistan to Launch Internet Domain». Midland Daily News. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  3. Bode, Karl (2021 թ․ օգոստոսի 31). «Afghanistan's Government Websites Are Frozen in Time». Vice (անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 30-ին.
  4. Stokel-Walker, Chris (2021 թ․ սեպտեմբերի 7). «The battle for control of Afghanistan's internet». Wired UK. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 30-ին.
  5. Доменная зона .af Արխիվացված է Փետրվար 1, 2010 Wayback Machine-ի միջոցով: Արխիվացված 2010-02-01 Wayback Machine
  6. Satter, Raphael (2024 թ․ փետրվարի 16). «'broke.af' goes offline as Afghan web domains suspended amid payment dispute». Reuters. Վերցված է 2024 թ․ փետրվարի 17-ին.
  7. «Dot AF New Announcement». nic.af. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]